Bloomberg․ Լարրի Գագոսյանն կարանտինում արվեստի գործերի առցանց վաճառքով $14 մլն է վաստակել

Bloomberg․ Լարրի Գագոսյանն կարանտինում արվեստի գործերի առցանց վաճառքով $14 մլն է վաստակել

PanARMENIAN.Net - Արվեստի գործերի աշխարհի ամենահայտնի կոլեկցիոներ Լարրի Գագոսյանն անցել է առցանց վաճառքի՝ կարանտինի ռեժիմի մեկնարկից ի վեր վաճառքի ծավալը կազմել է 14 մլն դոլար։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում նա գնորդ է գտել նկարչուհի Սեսիլիա Բրաունի կտավի համար, որը գնահատվել է 5․5 մլն դոլար, գրում է Bloomberg-ը։

Հարցազրույցում Գագոսյանը պատմել է, որ ապրիլ-մայիսին կառավարում էր մոլորակով մեկ տարածված իր կայսրությունը Մանհեթենի իր աշխատասենյակից։ Գագոսյանը մշտական 300 աշխատակից ունի, կառավարում է 18 պատկերասրահ և տնօրինաում 16,000 քմ վարձակալած տարածք։

Գագոսյանը խոստովանել է, որ պատրաստ է դժվար ժամանակներին։ Լինելով հայ գաղթականների ընտանիքից՝ Գագոսյանը 1970-ականներին սկսել է Լոս Անջելեսի ավտոկայանատեղիում պոստերներ վաճառելուց և հասել արտ ինդուստրիայի գագաթին։

Ըստ Գագոսյանի՝ հիմա արվեստի գործը գնելն առաջնային չէ նույնիսկ ամենաակտիվ կոլեկցիոներների համար։

«Հիմա դժվար է նույնիսկ տեղափոխել նկարը, բեռնատար պատվիրել, ինչ-որ մեկին դրդել հաշվետվություն ներկայացնել։ Այն ամենը, ինչն արվեստի աշխարհում տարրական էր համարվում, դարձել է շատ խնդրահարույց»,- ասել է նա։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արվեստի ամբողջ ինդուստրիան, որի ծավալը հասնում է 54 մլրդ դոլարի, կոլապսի մեջ է՝ թանգարաններն ու պատկերասրահները փակ են, իսկ տոնավաճառները տեղափոխվում են անորոշ ժամանակով։

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները