Բրազիլիան առաջ է անցել ՌԴ-ից կորոնավիրուսով հիվանդների թվով23 մայիսի 2020 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիան առաջ է անցել ՌԴ-ից կորոնավիրուսով հիվանդների քանակով և այժմ 2-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների` մայիսի 23-ի դրությամբ Բրազիլիայում վարակի 330,890 դեպք է գրանցվել, մինչդեռ ՌԴ-ում՝ 326,448։ Բրազիլիայում 20,803 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային է այդ երկրի համար պանդեմիայի բռնկումից ի վեր, գրում է Deutsche Welle-ն։ Բրազիլիայում կորոնավիրուսից մեկ օրում 1001 մարդ է մահացել, իսկ ընդհանուր առմամբ՝ 21,048։ ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ Հարավային Ամերիկան հիվանդության նոր էպիկենտրոն է դարձել, իսկ առավել տուժած երկիրը Բրազիլիան է։ Նշվել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում առողջապահության և ծիսական ծառայությունների ոլոտները կոլապսի եզրին են։ Մինչդեռ 2020-ին Բրազիլիայում պանդեմիայի պատճառով պետական պարտքի հսկայական աճ է սպասվում։ Ըստ AFP-ի` վարակակիրների իրական քանակը կարող է շատ ավելին լինել, նույնիսկ 15 անգամ ավելի, քանի որ շատ քիչ մարդ է թեստավորվում։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գիտակցաբար անտեսում է ԱՀԿ խորհուրդները։ Նա կորոնավիրուսի թեթև գրիպ է համարում և քննադատում է իրենց նահանգներում հասարակական կյանքը սահմանափակող նահանգապետերին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |