Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից

Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Մայիսի 23-ի դրությամբ ապաքինվածների թիվը հասել է 2,067,574-ի։

Ապաքինվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ ավելի քան 350,000 առողջացած։ ԱՄՆ-ն, սակայն, առաջատար է նաև վարակակիրների և մահվան ելքով դեպքերի քանակով՝ ավելի քան 1․6 մլն և 96,000 համապատասխանաբար։

Երկրորդ տեղում ապաքինվածների թվով Գերմանիան է՝ մոտ 160,000 գրեթե 180,000 վարակվածից, երրորդը՝ Իսպանիան, որտեղ ապաքինվել է 150,000 մարդ 235,000-ից։

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 5․2 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 338,000-ը։

Covid-19-ով պայմանավորված թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---