ՄԻՊ․ Փաստաբան Աթանեսյանն իր տան և ընտանիքի վրա հարձակումը կապում է գործունեության հետ

ՄԻՊ․ Փաստաբան Աթանեսյանն իր տան և ընտանիքի վրա հարձակումը կապում է գործունեության հետ

PanARMENIAN.Net - Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան մերձակա տարածքում մայիսի 22-ին մի քանի անձ հայհոյել ու սպառնացել են նրա կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել ներխուժել նրա տուն, պատուհանից հարվածել 7-ամյա որդուն, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ Աթանեսյանն իր հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: ՄԻՊ-ը փաստաբանի հետ կատարվածն միջադեպը համարել է դատապարտելի։

«Հետքի» փոխանցմամաբ՝ մջադեպից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները անձանց հարկադրաբար հեռացրել են այնտեղից, սակայն ոստիկանությունն այս պահին տեղեկություններ չի հայտնում՝ նրանք բերման ենթարկվել են, թե ոչ։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

«Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված են եղել կնոջն ու մանկահասակ երեխաներին, այն ժամանակ, երբ Տիգրանը չի գտնվել տանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանի և ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Միջադեպին անդրադարձել են նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ համարելով այն դատապարտելի։

Աթանեսյանը դեպքի առթիվ որևէ մեկնաբանություն չի տվել, նա մայիսի 23-ին ասուլիս է տալու։

 Ուշագրավ
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի
Որոշումը կայացվել է պարետատան և առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում
Շիրակում մայիսի 1-ի դրությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ են 339 քաղաքացի