ՀՀ-ում կորոնավիրուսից 96-ամյա տղամարդ է բուժվել․ Ըստ բժիշկների՝ 20 տարեկանի սիրտ ունի

ՀՀ-ում կորոնավիրուսից 96-ամյա տղամարդ է բուժվել․ Ըստ բժիշկների՝ 20 տարեկանի սիրտ ունի

PanARMENIAN.Net - 96-ամյա Սերյոժ Ստեփանյանը կորոնավիրուսից բուժվել ու դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:

ԲԿ-ից հայտնում են, որ Ստեփանյանը չի ունեցել այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց` սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում»,- տուն գնալիս ասել է նա՝ հորդորելով բոլորին լինել ուշադիր ու զգույշ։

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 6302-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 77 է, առողջացել է 2936 պացիենտ։ Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ ՀՀ-ում կորոնավիրուս հաղթահարած ամենատարեց պացինետը 93 տարեկան է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---