Թորոսյան․ Վերակենդանացման բաժիններում ընդամենը 32 ազատ մահճակալ կա

Թորոսյան․ Վերակենդանացման բաժիններում ընդամենը 32 ազատ մահճակալ կա

PanARMENIAN.Net - Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի բուժման համար հատկացված վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 32 ազատ մահճակալ կա, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը:

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- նշել է նա:

Մայիսի 24-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 359 նոր դեպք է գրանցվել։

4 մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս մեկը` այլ պատճառով։ Այսպիսով, 81 մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս 33- հիվանդ՝ այլ պատճառներով։ Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6661-ի, 3064 պացիենտ առողջացել է, 3483-ը բուժման մեջ է։

Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---