Utair-ը կորոնավիրուսի թեստեր կուղարկի ուղևորներին՝ նախքան մեկնումը25 մայիսի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Utair ռուսական ավիափոխադրողը կսկսի ուղևորներին կորոնավիրուսի թեստեր ուղարկել, հայտնել է ընկերության ներկայացուցիչ Իգոր Դուբինը, փոխանցում է Inc.-ը։ Ավիաընկերության կորպորատիվ բլոգում նշվում է, որ ուղևորների թեստերը տուն կուղարկվեն։ «Արդեն այժմ դեպի Գրոզնի ուղևորվելիս մենք, հանրապետության ներկայացուցիչների հետ, ստուգում ենք վիրուսի առկայությունը․ այդպիսին է կառավարության պահանջը։ Հնարավոր է՝ այս միջոցառումն ընդլայնվի»,- ասել է Դուբինը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ զբոսաշրջային բիզնեսը պետք է պատրաստվի սահմանների երկարատև փակմանը և ներգնա տուրիզմի զարգացմանը։ Նախագահը դժվարացել էր նշել, թե երբ ՌԴ քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել երկրի սահմաններից դուրս։ ՌԴ-ում մայիսի 25-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 353,427-ի, 118,000-ից ավելի մարդ առողջացել է, մահացել է 3633 հոգի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |