ՊԵԿ. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձը մոտ 9 օրով կրճատվում է25 մայիսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է օրացուցային մոտ 9 օրով, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ պատճառը կորոնավիրուսի տարածման ընթացքում տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է։ ՊԵԿ-ից նշում են, որ տարեցտարի մեծանում է ԱԱՀ վճարող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը։ Մասնավորապես, 2020 թվականի հունվար-ապրիլին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, միասնական հաշվին ԱԱՀ-ի փոխհատուցվող մոտ 5․7 մլրդ դրամով ավելի գումար է մուտքագրվել, աճը կազմել է 15․8%: 2020-ի հունվար-ապրիլ ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավելի է մուտքագրվել մոտ 334 մլն դրամի չափով գումար, աճը՝ 1․4%: 2020-ի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավելի է մուտքագրվել մոտ 5․4 մլրդ դրամ, աճը կազմել է 44․6%: ՊԵԿ-ից հայտնում են նաև, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով: 2020-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարը ավելի է կազմել մոտ 1․4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71․4%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |