Փաշինյան․ Մեր «սխալը» հայրենակիցների անհատական պատասխանատվությանը վստահելն է25 մայիսի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր հաշվարկը հետևյալն է՝ երբ որևէ մեկը չվարակվեու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո դա անում է ոչ թե Կառավարության, վարչապետի կամ պետական կառավարման համակարգի համար, այլ՝ ինքն իր։ Եվ հետևաբար մեր ամբողջ ռազմավարությունն այս ընթացքում եղել է այն, որ ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման՝ մարդկանց կարողանալով ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»,-հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունն է։ Նա հիշեցրել է, որ չախտահանված ձեռքերով դեմքին չպետք է հպվել, անհրաժեշտ է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդիր ունենա՝ չվարակվելու, և մյուսներին չվարակելու, իսկ Կառավարությունը գնալու է վարչական սահմանափակումների։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |