Թորոսյան․ 250 ծանր հիվանդ կա, 48՝ ծայրահեղ ծանր26 մայիսի 2020 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով 250 ծանր հիվանդ կա, որից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է նաև, որ 16 անձ միացված է արհեստական շնչառության սարքի։ Մայիսի 24-ին Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից զբաղված է 154-ը, ազատ՝ 32-ը: Մայիսի 25-ին, սակայն,, հայտնի դարձավ, որ մահճակալային ֆոնդը ավելացել է 102-ով՝ շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը։ Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |