ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 289 նոր դեպք կա, փաստացի բուժվում է մոտ 4000 մարդ26 մայիսի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 671 թեստի պատասխանը բացասական էր, այսպիսով՝ անցկացվել է 960 թեստ։ Մահվան ելքով 4 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 91 է, այլ պատճառով՝ 39։ Դուրս է գրվել ևս 75 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3220 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 52,554 թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 25-ի դրությամբ երկրում 250 ծանր, 48 ծայրահեղ ծանր հիվանդ կա։ 16 անձ միացված է արհեստական շնչառության սարքի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |