Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել

Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել

PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել արտերկրից, իսկ ժամանողները այլևս ստիպված չեն լինի 14 օրով ինքնամեկուսանալ, գրում է BBC-ն։

Իսպանիայի ԱԳ նախարար Առանչա Գոնզալես Լայան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վատթարագույնն արդեն հետևում է։ «Հուլիսին մենք աստիճանաբար կբացենք Իսպանիան օտարերկրացի զբոսաշրջիկների համար, կչեղարկենք կարանտինն ու առողջության համար անվտանգության ամենաբարձր չափանիշները կապահովենք։ Անհամբեր սպասում ենք ձեզ»,-գրել է նա։

Ամեն տարի Իսպանիան 80 մլն զբոսաշրջիկ է ընդունում, տնտեսության այդ ոլորտն ապահովում է երկրի ՀՆԱ 12%-ը։

Մայիսի 25-ից կարանտինը մեղմացվել է Իսպանիայի 2 խոշորագույն քաղաքում՝ Մադրիդում և Բարսելոնայում։ Այնտեղ բացվել են զբոսայգիները, սրճարաններն ու ռեստորանները սկսել են ընդունել այցելուների, ակայն, դեռևս միայն բացօթյա։ Իսպանիայի մյուս շրջաններում այդ ռեժիմը արդեն 2 շաբաթ է, ինչ գործում է։

Եվրոպայի երկներն աստիճնաբար վերացնում են կարանտինը, սակայն կառավարությունները մտավախություն ունեն, որ կարող է համաճարակի երկրոդ ալիքը բռնկվել։ Եթե վիրուսի տարածման տեմպերը աճեն, կանոնները կարող են կրկին խստացվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---