Արցախում մեկուսացված է 76 քաղաքացի

Արցախում մեկուսացված է 76 քաղաքացի

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 76 քաղաքացի, հայտնում է Արցախ Տեղեկատվական շտաբը։

Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը 34 է: Ապաքինվել է 14 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 789 քաղաքացի:

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---