Հունիսի 2-ին Երևան-Մինվոդի չվերթ կիրականացվի

Հունիսի 2-ին Երևան-Մինվոդի չվերթ կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։

Դրան կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել կայքում։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից։

Ավելի վաղ ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---