Փաշինյան. Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում Վրաստանի հաջողություններին

Փաշինյան. Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում Վրաստանի հաջողություններին

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։ Այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ:

«Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները»։, - ասվում է ուղերձում։

Փաշինյանը նշել է, որ բարձր է գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում երկու երկրների կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը:

«Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---