Զոհրաբյան․ Խորթ հոր կողմից նվաստացված 7-ամյա երեխան մանկատուն է տեղափոխվել

Զոհրաբյան․ Խորթ հոր կողմից նվաստացված 7-ամյա երեխան մանկատուն է տեղափոխվել

PanARMENIAN.Net - 7-ամյա Ալեքս Ստեփանյանը, ով ապրել է մոր և նրա ամուսնու հետ և պարբերաբար նվաստացվել ու տանջանքների ենթարկվել այդ տղամարդու կողմից, տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տղամարդը երեխային ստիպել է նաև իր հետ օղի խմել։

«Երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել: Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի»,- գրել է Զոհրաբյանը։

Պատգամավորը հայտնել է, որ մանկատուն տեղափոխվելուց հետո երեխան նաև կորոնավիրուսի թեստ է հանձնել։

«Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ: Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է նա։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ մի քանի անձինք, ովքեր, ըստ ամենայնի, աջակցել են 7-ամյա երեխայի կարիքավոր ընտանիքին, եկել են տեսակցության ու նկատել, որ նա քնում է բետոնե հատակին, չի սնվել։ Հարթակում հրապարակված տեսանյութի նկարագրության մեջ նշվում էր, որ խորթ հայրը երեխային պատժելու նպատակով քնեցնում է գտնին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---