ՔԿ․ Փաստաբան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը վարույթ է ընդունվել26 մայիսի 2020 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը մայիսի 26-ին վարույթ է ընդունվել, հայտնում են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ից նշում են, որ ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Փաստաբանն իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել։ Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան մերձակա տարածքում մայիսի 21-ին մի քանի անձ հայհոյել ու սպառնացել են նրա կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել ներխուժել նրա տուն, պատուհանից հարվածել 7-ամյա որդուն: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |