Փաշինյան․ Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ

Փաշինյան․ Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում բավականին ծանր վիճակ է, երկրորդ ալիքի հետ գործ ունենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փորձում են հասկանալ դրա պատճառները։

Վարչապետն ասել է, որ մի քանի օր է՝ քննվում է հարցը, թե որքանով են պարետատան սահմանած կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով կարող են դրանք ունիվերսալ լինել։ Փաշինյանի խոսքով՝ այդ կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային են և էֆեկտիվ։

Վարչապետը նշել է, որ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի։ Փաշինյանը հայտնել է, որ մասնավորապես դիմակի կրման հետ կապված կանոնը չպահպանելու դեպքում վարչական լծակներ կկիրառվեն, դրանք կխստացվեն։

Փաշինյանը նշել է, որ խստացված հսկողություն կսահմանվի միջմարզային ճանապարհներին ու անցակետերում՝ ստուգելու համար կանոնների պահպանումը։

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---