Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն, մեքենաներում դիմակ չկրողները կտուգանվեն27 մայիսի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Միջմարզային ճանապարհներին մայսի 27-ից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այդ անցակետերի նպատակն է, որ մեքենաների ուղևորները չերթևեկեն առանց դիմակների։ Վարչապետի խոսքով՝ հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանից նույն ընտանիքի անդամներով են երթևեկել, թե ոչ։ Ոստիկանապետ Սարգսյանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 966 արձանագրություն։ Դիմակի բացակայության համար տուգանվել է 240 քաղաքացի, տրանսպորտում տուգանվել են 657–ը, որից 594-ը՝ տաքսիներում։ «Երեկ արդեն կազմվել է 69 արձանագրություն մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- հայտարարել է Արման Սարգսյանը։ Մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ դրության ընթացքում ՀՀ միջմարզային ճանապարհներին արդեն գործել են անցակետեր՝ մի քանի քաղաքներում և համայնքներում։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |