Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 4 դեպք է գրանցվել27 մայիսի 2020 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 38-ի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ստացվել են ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր դեպքերը Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր մեկուսացված է 80 անձ։ Ապաքինվել է 14 մարդ։ Ընդհանուր թեստավորումների քանակը 789-է: Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |