Կորոնավիրոսից մահացած 56-ամյա տղամարդը քրոնիկական հիվանդություններ չի ունեցել

Կորոնավիրոսից մահացած 56-ամյա տղամարդը քրոնիկական հիվանդություններ չի ունեցել

PanARMENIAN.Net - Կորոնավիրոսից մահացած 56-ամյա տղամարդը ուղեկցող քրոնիկական հիվանդություններ չի ունեցել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 29-ին ու մայիսի 12-ին մահացած 69- ու 65-ամյա տղամարդիկ ևս չէին ունեցել խրոնիկական հիվանդություններ։

Մայիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ մահվան ելքով 12 նոր դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 5-ն՝ այլ պատճառով։

Մահացած պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: «Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 269-ի վիճակը ծանր է, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 պացիենտ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---