Նալբանդյանը Ապրիլյանի նիստին կմասնակցի մայիսի 29-ին` տեսակապով27 մայիսի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի բանախոսը կլինի ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին ասել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, գրում է «Հայկական ժամանակը»։ Մայիսի 29-ի նիստը, սակայն, կտարբերվի նախորդ բոլոր նիստերից. այն կանցկացվի տեսակապով: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Նալբանդյանը պաշտոնից ազատվելուց հետո բնակվում է Ռուսաստանում: Նա հանձնաժողովին տեղեկացրել է, որ չի կարող Հայաստան գալ: Հանձնաժողովն առաջարկել է տեսակապի միջոցով պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին վերաբերող իրենց հարցերին, ինչին Նալբանդյանը համաձայնել է: «Ազգային անվտանգության ծառայությունը օգնեց մեզ, տեսակապի անվտանգության հարցը լուծել ենք, տեսակապով անելու ենք նիստը»,- ասել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին ավելի վաղ մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին պաշտոնյաներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |