50 մլն դրամ՝ մարզերում անապահով ինքնամեկուսացածների սննդի ու հիգիենայի պարագաներին

50 մլն դրամ՝ մարզերում անապահով ինքնամեկուսացածների սննդի ու հիգիենայի պարագաներին

PanARMENIAN.Net - ՀՀ յուրաքանչյուր մարզի 5-ական մլն դրամ գուրմար կհատկացվի՝ բժշկի ցուցմամբ ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին սննդամթերք և հիգիենայի պարագաներ հատկացնելու համար, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ընդհանուր 50 մլն դրամ. նշված գումարով կապահովվի նաև պարագաների տեղափոխումը, պահեստավորումը և բաշխումը։

Մայիսի 27–ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել է 19 ծրագիր՝ ուղղված բիզնեսին, սոցաջակցության կարիք ունեցողներին, ուսանողներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---