ՀՀ-ում գույքահարկը կավելանա, կհարկվի նաև մինչև 3 մլն դրամանոց գույքը

ՀՀ-ում գույքահարկը կավելանա, կհարկվի նաև մինչև 3 մլն դրամանոց գույքը

PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի, հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել:

Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում:

Ըստ Փաշինյանի՝ նախագիծը կարևորագույն ռեֆորմ է, քանի որ վերանում է «չհարկվող գույք» հասկացությունը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ ընդհանուր առմամբ՝ գույքահարկը ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք անվանում են «դղյակներ, ապարանքներ»: Ըստ վարչապետի՝ «մեծադղիրդ առանձնատները» սիմվոլիկ գույքահարկ են վճարում։

«Մենք 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդնում և այս ժամանակահատվածում առաջին տարում մոտ 500,000 շահառուի գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ», - ասել է նա՝ ընդգծելով, որ 2021 թվականին ճգնաժամային տրամաբանաության մեջ կլինեն գույքահարկի առումով, իսկ հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---