Թանդիլյանը՝ գույքահարկի մասին․ Հարկ չվճարող 580,000 քաղաքացի կսկսի վճարել, սոցխնդիրներ կլինեն28 մայիսի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքի փոփոխությունների և գույքահարկի բարձրացմաման պատճառով՝ 580,000 քաղաքացի սկսելու է հարկ վճարել, ինչը չի անում այժմ, այն բերելու է հավելյալ սոցիալական խնդիրներ, պետական համակարգում ավելացնելու է վարչարարությունը, աշխատակիցների քանակը, հայտարարել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: «Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որևէ հավելյալ փոփոխություն՝ առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որևէ տարբերություն Կենտրոնի բնակարանի և շքեղ առանձատների միջև»,-գրել է Թանդիլյանը։ Պատգամավորը նշել է, որ պատրաստվում է առաջարկ ներկայացնել շքեղ գույքերի համար գույքահարկի դրույքաչափը կտրուկ բարձրացնելու և չհարկվող շեմի համակարգի մասով։ Թանդիլյանի խոսքով, եթե Կառավարությունը չներառի սոցիալական կոմպոնենտ, ապա այս «հեղափոխական օրենքը պատուհաս է դառնալու հասարակության համար»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |