Ֆինն գիտնականներ․Շները հոտով կարող են կորոնավիրուս «ախտորոշել»

Ֆինն գիտնականներ․Շները հոտով կարող են կորոնավիրուս «ախտորոշել»

PanARMENIAN.Net - Շները կարող են հոտի միջոցով կորոնավիրուս «ախտորոշել», հայտարարել են Հելսինկիի համալսարանի հետազոտողները

Մի քանի շաբաթյա թրեյնինգից հետո շները մեզի հոտով կարողացել են տարբերակել պացիենտի մոտ կորոնավիրուս կա, թե ոչ։ Սխալի տոկոսը նվազագույն է եղել, փոխանցում է Deutsche welle-ն։

Համալսարանի մասնագետներից մեկը՝ Աննա Հելմ Բրյոկմանը հայտնել է, որ իրենք երկար ժամանակ է՝ վարժեցնում են շներին, տարբեր հիվանդությունների ախտորոշման համար։

«Սակայն այս անգամ հատկապես ուրախալի է տեսնել, թե ինչքան արագ են շները սովորում տարբերակել կորոնավիրուսի տիպիկ հոտը»,-ասել է նա։

Ֆինն գիտնականների խոսքով՝ շների միջոցով կորոնավիրուսի ախտորոշման ճշգրտությունը գրեթե նույնն է, ինչ թեստով։

Գերմանացի գիտնականները նույնպես հավաստում են՝ որոշ հիվանդություններ ունեն իրենց սպեցիֆիկ հոտը, որոնք, վարժեցված շները բավական մեծ ճշգրտությամբ են ճանաչում։ Կրծքագեղձի քաղցկեղն այդ շները տարբերակում են 93% ճշգրտությամբ, թոքերինը՝ 97%։ Մեծ ճշտություն կա նաև շների կողմից՝ հոտով մաշկի, ստամոքսի և շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշելու հարցում

«Բժշկական շներն» այսօր էլ աշխատում են հիվանդանոցներում և կլինիկաներում։ Որպես կանոն այս աշխատանքներն արվում են շների տերեի կողմից՝ կամավոր հիմունքով։ Շներին հիվանդությունների ախտորոշման համար օգտագործելն ունի և կողմնակիցներ և սկզբունքային հակառակորդներ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---