Կորոնավիրուսից մահացած 56-ամյա կինն այլ հիվանդություն չուներ․ Սա նման 4-րդ դեպքն է

Կորոնավիրուսից մահացած 56-ամյա կինն այլ հիվանդություն չուներ․ Սա նման 4-րդ դեպքն է

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մահվան 8 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ կորոնավիրուսից։ Մահացած 56-ամյա կինն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ չի ունեցել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա արդեն նման 4-րդ դեպքն է, երբ կորոնավիրուսից մահացած պացինետը քրոնիկ հիվանդություն չի ունենում։

Մայիսի 26-ին մահացած 56-ամյա տղամարդը, ապրիլի 29-ին ու մայիսի 12-ին մահացած 69 և 65 տարեկան տղամարդիկ ևս չունեին քրոնիկ հիվանդություններ։

Մայիսի 28-ին մահացած մյուս պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ)։

Նաև արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 460-ով:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---