Covid-19-ով հիվանդի մոտ ծխելու ցանկությունը կարող է վերանալ

Covid-19-ով հիվանդի մոտ ծխելու ցանկությունը կարող է վերանալ

PanARMENIAN.Net - Covid-19-ով կամ թոքաբորբ առաջացնող այլ հիվանդությամբ վարակվածի մոտ ծխելու ցանկությունը վերանում է։ Այդ մասին հայտարարել է հոգեբույժ-նակոլոգ Ալեքսեյ Սմիշլյաևը։ Նա հավելել է, որ հետագայում պացիենտը կարող է ընդհանրապես հրաժարվել այդ վատ սովորությունից, թեև դա ոչ բոլորին է վերաբերում։

Սմիշլյաևն ասել է, որ ծխելու տևական սովորությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել կորոնավիրուսով վարակված անձի մոտ, քանի որ Covid-19-ն առաջին հերթին թոքերն է ախտահարում, ասել է նա Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Կորոնավիրուսի բարդությունները ծանր թոքաբորբ են առաջացնում։ Դա թոքային հյուսվածքի բորբոքումն ու գազափոխանակման խախտումն է։ Այստեղից էլ բոլոր բարդություններն են, այդ թվում՝ մահվան ելքով։ Ծխելը նույնպես ազդում է թոքերի վրա և նվազեցնում գազափոխանակությունը՝ թթվածնի պակաս առաջացնելով։ Թոքաբորբի դեպքում ծխելը հակացուցված է»,- ասել է նա։

Մասնագետը նշել է նաև, որ օրգանիզմը գոյատևելու համար ինչ-որ փոխհատուցում է ընտրում։

«Տվյալ դեպքում ծխելուց հրաժարվելը կարող է ապրելու համար անհրաժեշտ կոմպենսատոր եղանակը լինել։ Մյուս կողմից՝ բնակչության զգալի մասը հոգեբանական կախվածություն ունի ծխելուց։ Ես ենթադրում եմ, որ ծխողների քանակը կնվազի, բայց ոչ շեշտակի»,- ասել է նա։

Կորոնավիրուսն աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 5․8 մլն մարդու մոտ, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի։ ՌԴ-ն վարակակիրների ընդհանուր թվով 3-րդն է աշխարհում ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա