ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրեր տարածելու հիմք չկա

ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրեր տարածելու հիմք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, անդրադառնալով ուժեղ երկրաշարժի մասին լուրերին, հայտարարել է, որ նման տեղեկատվություն տարածելու համար որևէ հիմք չկա։

Նշվում է, որ համացանցում լուրեր են տարածվել ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ զգալու վերաբերյալ:

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվության համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում։ Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱԻՆ-ը խնդրում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---