ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 400,000-ի

ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 400,000-ի

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8952 նոր դեպք է գրանցվել երկրի 83 շրջանում, հայտնում է օպերատիվ շտաբը։ Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 396,575-ի։

Նոր պացիենտների 42%-ի մոտ ախտանիշներ չեն եղել և վարակը հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։

ՌԴ-ում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 4555 մարդ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով։ Մահվան դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 78, որը ռեկորդային ցուցանիշ է։

Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 14-ը։

Մեկ օրում ապաքինվել է 8212 մարդ, ընդհանուր առմամբ առողջացել է 167,469 մարդ։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5․9 մլն։ Ավելի քան 365,000 մարդ մահացել է։ ՌԴ-ն 3-րդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն ՝ 1․7 մլն վարակակիրներով, երկրորդը Բրազիլիան է, որտեղ 465,000 հիվանդ կա։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---