Վարչապետ․ Ֆիզանձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու ժամանակն է30 մայիսի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում համակարգի ներդրման քննարկման ժամանակ։ Նա ասել է, որ փոփոխություններն արվում են պետության ներուժը մեծացնելու համար։ «Փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները։ Փոփոխության պետք է ենթարկվեն մեր պատկերացումները ՀՀ բյուջեի մասին։ Դա այն համախառն գումարն է, այն ազգային-պետական գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցները։ Պետք է արձանագրենք, որ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված է նրանից, թե մեր պետությունն ինչ պոտենցիալ ունի, ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունն ու քաղաքացիները» ,-ասել է նա։ Այդ տեսակետից վարչապետը 2 փոփոխություն է կարևորել․ 1-ը՝ գույքահարակի նոր համակարգը և 2-ը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը։ Ըստ Փաշինյանի` դա թույլ կտա հստակ պարզել կարիքավորների քանակը և հասցեական դարձնել օգնությունը։ Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |