Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 դիմակ է նվիրել

Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 դիմակ է նվիրել

PanARMENIAN.Net - Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ընկերության արտադրանքի առաջին խմբաքանակներից են։ Ընկերությունը բացվել է հիմնադրամի աջակցությամբ։

Ինչպես ասել են կազմակերպությունում, «ի նշան բազմամյա բարեկամության և գործակցության» Վրաստանի դեսպանի միջոցով դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, ինչպե նաև գործարար և կառավարական շրջանակների ներկայացուցիչներին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել օգնության համար, դիմակները բաժանվել են բուժանձնակազմին։

New Technologie Impex ընկերությունում դիմակները պատրաստվում են եվրոպական տեխնոլոգիաներով։ Լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում ձեռնարկությունը կարող է ամսական 12 մլն դիմակ արտադրել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---