ՀՀ-ում կորոնավիրուսի 210 նոր դեպք կա. Եվս 13 մարդ մահացել է

ՀՀ-ում կորոնավիրուսի 210 նոր դեպք կա. Եվս 13 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 210-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 139 դեպք կա, այլ պատճառով՝ 55։

Ապաքինվել է ևս 16 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3402 է։ Փաստացի բուժվողների թիվը 5896 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 58,668 անձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---