ԱՆ․ Կառավարության բոլոր անդամներին թեստավորելու կարիք չկա, կթեստավորվեն՝ ըստ ցուցման

ԱՆ․ Կառավարության բոլոր անդամներին թեստավորելու կարիք չկա, կթեստավորվեն՝ ըստ ցուցման

PanARMENIAN.Net - Կառավարության անդամները հետևել են հակահամաճարակային կանոններին և բոլորին թեստավորելու կարիք այս պահին չկա, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ թեստավորման ընթացքը կլինի ըստ ցուցման:

Հունիսի 1-ին պարզվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով։ Նրանք վարակի որևէ ախտանշան չունեն։ Վարչապետը նշել է, որ կշարունակի աշխատել տնից։ Մինչ այդ Փաշինյանը մասնակցել է Կառավարության նիստերին ու պաշտոնական այլ միջոցառումների։

ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---