Պարեկային ոստիկանության ստեղծման նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

Պարեկային ոստիկանության ստեղծման նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է պարեկային ոստիկանության ստեղծում։

Կողմ է քվեարկել 111 պատգամավոր։ Խորհրդարանը կողմ է քվեարկել նաև նախագծի երկրորդ ընթերցումը հրատապ՝ 24-ժամյա ռեժիմով քննարկելուն:

Նախագծով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանությունը փոխարինել Պարեկայինով: Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար դասընթացի դիմորդների ընդունելությունը կմեկնարկի արդեն հունիսին։ Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է։

2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել Պարեկային ծառայության: Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է ստեղծել նաև տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն:

Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---