Կորոնավիրուսից մահացած 69-ամյա կինը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել

Կորոնավիրուսից մահացած 69-ամյա կինը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսից մահացած 8 պացիենտից մեկը՝ 69-ամյա կինը, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ չի ունեցել: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 210 նոր դեպք, 16 առողջացած և 13 մահ, 8-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով:

Սա արդեն 5-րդ դեպքն է, երբ կորոնավիրուսից մահացածներն ուղեկցող հիվանդություններ չեն ունենում։ Մայիսի 26-ին, 12-ին և ապրիլի 29-ին մահացած 56-ամյա, 65-ամյա և 69-ամյա տղամարդիկ, ինչպես նաև մայիսի 28-ին մահացած 56-ամյա կինը ևս չէին ունեցել քրոնիկ հիվանդություններ։

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3402 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 58,668 անձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---