Գազի միջին սակագինն առաջարկվում է բարձրացնել $12-ով

Գազի միջին սակագինն առաջարկվում է բարձրացնել $12-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում գազի միջին սակագինը $255-ից կարող է հասցվել $266-ի՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը, հայտնում են ՀԾԿՀ-ից։

Գազպրոմ-Արմենիան առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների հիմնական խմբի համար գազի 139000 դրամ՝ 1000 խ/մ դիմաց սակագինը, սակայն թանկացնել այն մոտ 30%-ով սոցիալապես անապահովների համար՝ 100,000 դրամից 136,000 դրամի հասցնելով մինչև 600 խմ սպառումը։ ՀԾԿՀ-ն առաջարկել է չգնալ փոփոխությունների՝ թողնելով անփոփոխ բնակչության համար սակագները։

Սակայն զուգահեռաբար, ըստ առաջարկի, գազը կթանկանա ջերմոցների, պահածո, խմիչք, կաթնամթերք արտադրողների համար։ Ընկերության առաջարկած $283-ի փոխարեն առաջարկվում է $224 սակագին՝ ներկայիս 212-ի փոխարեն։

ՀԾԿՀ-ն առաջարկել է նաև տարբերակում մտցնել ՋԷԿ-երին վաճառվող գազի վաճառքի հարցում և վաճառել 1000 խմ դիմավ 139 հազար դրամով (մոտ $288) մինչև 10 հազար խմ ծավալը։ Դրանից ավելի ծավալը պիտի վաճառվի մոտ $256։ Նույնն առաջարկվում է նաև 10 հազար խմ-ից ավելի սպառող բաժանորդների համար։ Այսօր նրանք վճարում են $242։

Հունիսի 4-ին գազի գնի թեմայով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկում։ Ռուսական «Գազպրոմ Արմենիան» 2020-ի ապրիլի 1-ին դիմել էր հանձնաժողով՝ գազի գինը մոտ 11%-ով բարձրացնելու հայտով։

Ապրիլին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտին, հայտարարել էր, որ եթե սպառողի համար գազի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, կառավարությունը կարող է սուբսիդավորման ծրագրեր իրականացնել։ Ավելի վաղ Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար։

Մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։ Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---