Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել 1 հունիսի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասել է 794-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կայքը։ Նախորդ շաբաթվա սկզբին Վրաստանում վարակման եզակի դեպքեր էին գրանցվում՝ օրական 1-3, սակայն մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26, գրում է Sputnik Georgia-ն։ 11 նոր դեպքից 8-ը կապված է Թբիլիսիի Սաբուրտալոյի շղթայի հետ, 3 դեպքը՝ Քվեմո Քարթլիում է հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։ Նա հավելել է, որ վարակի նոր օջախներ չկան։ Կորոնավիրուսից ապաքինվել է 624 մարդ, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինում 2494 մարդ կա, իսկ փաստացի բուժվում է 301-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |