Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ են ստացել

Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ են ստացել

PanARMENIAN.Net - Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության և պաշտպանության հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։

«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ գործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, 2020-ի հունիսմեկյան իր նախագիծն ուղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Դրա շրջանակում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխա, ի հավելումն նվերների, ապահովվել է պլանշետներով և Ucom մշտական կապով, որպեսզի կարողանան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից հետ չմնալ։

«Այսօր լուսավոր ու տաղանդավոր երեխաների սերունդ է մեծանում մեր երկրում, և մեր պարտքն է ապահովել ու երաշխավորել նրանց կրթության իրավունքը, հավասար հնարավորություններ ստեղծել, հատկապես, խոցելի խմբերում հայտնված երեխաների համար։ Մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը, նախ և առաջ, զարգացման նախագծեր են։ Մենք հավատում ենք երեխաների ներուժին, ու հուսով ենք փոքր քայլերով, մեր մոտեցմամբ ու հոգատարությամբ դրական փոփոխություն բերել», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խմբի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարևոր կոմպոնենտ ունի։ Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներ ու աշխատակիցներ ձեռագիր նամակներով իրենց պատմություններով են կիսվել երեխաների հետ՝ նշելով, որ կրթությամբ ու աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է։

«Մեր մանկական գյուղերի երեխաների համար շատ կարևոր է շարունակել կրթվել հեռավար ձևաչափով, չէ որ երեխաների մեծամասնությունը դպրոցահասակ է։ Շատ ուրախ ենք, որ այսօրվա դժվարին իրավիճակում, երբ կրթությունն իրականացվում է հեռավար ձևաչափով, «Գալաքսի» ընկերությոնների խումբն իր աջակցությամբ հոգում է երեխաների կարիքները՝ կապված կրթության հետ։ Շատ կարևոր է, որ մեր երկրում գործող կազմակերպությունները համագործակցում են մեզ հետ և փորձում են բարեգործությամբ թեթևացնել և մեր բեռը, և հեռավար ձևով իրացնել երեխաների իրավունքը, այն է՝ ստանալ կրթություն», - ասել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։

Հունիսի 1-ը երեխաները որպես տոն են ընկալում, ինչի կապակցությամբ նրանց գրքեր ու քաղցրավենիք է առաքվել։

Խոցելի խմբերում գտնվող երեխաների ինքնությունները չբացահայտելու համար արշավի մասին որևէ կադրում նրանք չեն երևա։

 Ուշագրավ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին