Հունիսի 2-ին Երևան-Լիոն չվերթ կիրականացվի

Հունիսի 2-ին Երևան-Լիոն չվերթ կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնումը ժամը 07:00, ժամանում Երևան՝ 17:10): Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հունիսի 2-ին Aircompany Armenia ընկերության կողմից կիրականացվի նաև Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը (Երևանից մեկնումը ժամը 18:30, ժամանում Երևան՝ 21:30):

Հունիսի 3-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանումը Երևան 02:45, Երևանից մեկնումը ժամը 03:35):

Պարետի ցուցմամբ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ժամանողների հարազատներին Կոմիտեն խնդրում է չգալ օդանավակայան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---