Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է

Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի PCR թեստի արդյունքը բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-ասվում է գրառման մեջ:

Մինչ այդ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել՝ նույնպես բացասական արդյունքով։

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Հունիսի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում այսպիսով 43 է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---