Դավթյան․ Զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47%-ով նվազել են

Դավթյան․ Զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47%-ով նվազել են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում և Արցախում 2019-ին արձանագրվել է զինծառայողի 49 մահվան դեպք, 2018–ին` 63, 2019-ին զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47%-ով նվազել են, հայտնել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Նախորդ տարի արձանագրված մահվան 49 դեպքից 20-ը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, իսկ 29-ը զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներիով են պայմանավորված եղել։ Իսկ 2018-ին աարձանագրված մահերից 38-ն է կապված եղել զինծառայության հետ»,- ասել է նա։

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` 2018-ի համեմատ, 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հակառակորդի կրակոցից զինծառայողների մահվան դեպքերը։ Նա նշել է, որ 36.4%-ով նվազել են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը, իսկ սպաների շրջանում 33%-ով նվազել են հանցավորության մակարդակը։

Դավթյանը նշել է, որ, չնայած հանցագործությունների նվազմանը, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։

2020-ի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է մահվան 16 դեպք։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանք, եղել են նաև ինքնասպանություններ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---