Հորդոր ավիաուղևորներին՝ դիմակ կրել և 1 մ հեռավորություն պահել 2 հունիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում հորդորում է ինքնաթիռում դիմակ կրել, 1 մ հեռավորություն պահպանել ուղևորների միջև և ջերմաչափում իրականացնել։ ICAO-ի համապատասխան հանձնարարականները մշակվել են ԱՀԿ և Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ ICAO-ի` օդանավակայան ժամանող ուղևորները պետք է տեղեկանք ունենան առողջության վերաբերյալ և ջերմաչափվեն։ Թռիչքի ավարտին նրանց ջերմությունը կրկին պետք է չափվի։ Կազմակերպությունը նաև խորհուրդ է տալիս, ըստ հնարավորության` խուսափել ֆիզիկական շփումից, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային տոմսերից։ Կազմակերպությունը նաև հորդորում է ուղևորներին պաշտպանիչ դիմակներ կրել օդանավակայանում և ամբողջ թռիչքի ընթացքում։ Ինքնաթիռում ուղևորները պետք է հնարավորինս քիչ լքեն իրենց տեղը, հարկավոր է նաև խուսափել զուգարանի հերթերից։ ICAO-ի հորդորները խորհրդատվական բնույթ են կրում։ Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514,000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414,000-ից։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |