Հետազոտություն․ Սոցհեռավորությունն ու դիմակները նվազեցնում են վարակման ռիսկը 3 հունիսի 2020 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մինչ օրս անցկացված ամենաընդգրկուն հետազոտությունը պարզել է, որ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակի օգտագործումը կորոնավիրուսի փոխանցումը կանխելու լավագույն տարբերակներն են, հայտնում է CNN-ը։ Բժշկական The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ մարդիկ պետք է մոտ 1 մետր (հնարավորության դեպքում՝ ավելի) հեռավորություն պահեն վարակից խուսափելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ֆինանսավորված հետազոտությունը հիմնական 3 եզրակացություն ունի․ վիրուսից խուսափելու համար պետք է կրել դիմակ, պահել սոցհեռավորություն և պաշտպանել աչքերը։ Ըստ հետազոտության՝ 1 մետրից ավելի սոցիալական հեռավորության պահպանման դեպքում վարակման ռիսկը 2․6% է, իսկ 1 մետրից փոքր հեռավորություն պահելու դեպքում՝ 12․8%։ Առանց դիմակի կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը 17.4% է, այնինչ դիմակ կրելու դեպքում թիվը նվազում է մինչև 3.1%։ Պաշտպանիչ ակնոցների, աչքերի պաշտպանության այլ միջոցների օգտագործման դեպքում վիրուսով վարակվելու հավանականությունը 5․5% է, առանց այդ պաշտպանության՝ 16%։ Հունիսի 3-ի տվյալով ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 6․3 մլն-ից ավելի մարդու մոտ։ Աշխարհում մահացել է 380,000-ից ավելի մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |