ՀՀ-ում 101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից 2 հունիսի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից ու երկկողմանի թոքաբորբից բուժվել և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա մի կին, հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ 1919 թվականին ծնված Նազանի Սիմոնյանը մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից էր ԲԿ տեղափոխվել, հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Ավելի վաղ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով էր վարակվել 45 անձ։ Նրանց մի մասը տարեցներ էին, մյուսները՝ բուժաշխատողներ։ «Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը: Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,- գրել է Խաչատրյանը։ Ավելի վաղ նույն ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվել էր 96-ամյա մի տղամարդ։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |