Ֆրանսիան չեղարկում է սահմանափակումների մի մասը

Ֆրանսիան չեղարկում է սահմանափակումների մի մասը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում չեղարկվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների մի մասը։ Հունիսի 2-ից բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել երկրի տարածքում։

Մինչ այդ թույլատրվում էր ուղևորություններ կատարել միայն բնակության վայրից 100 կմ շառավիղով, գրում է Deutsche Welle-ն։

Հունիսի 2-ից բացվում են նաև ռեստորանները, բարերն ու սրճարանները։ Փարիզում և արվարձաններում կբացվեն զբոսայգիները։

Պանդեմիայի ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 28,800 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---