4 օր չվճարվող արձակուրդ՝ ազգային փոքրամասնությունների տոներին ու հիշատակի օրերին

4 օր չվճարվող արձակուրդ՝ ազգային փոքրամասնությունների տոներին ու հիշատակի օրերին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տալու մասին օրենքը։

ԱԺ-ում օրինագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր։

Նախագծով առաջարկվում է ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:

Արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում։ Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:

ԱԺ-ն ապրիլի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը՝ 114 կողմ, 3 ձեռնպահ ձայներով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---