Մեքենաների պետհամարանիշերը գողանում են ու գումար պահանջում․ Քրգործեր կան

Մեքենաների պետհամարանիշերը գողանում են ու գումար պահանջում․ Քրգործեր կան

PanARMENIAN.Net - Մեքենաներից գողությունների «նոր շարք» է սկսվել, գողանում են պետհամարանիշերը, հայտնում են «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

ՀԿ-ն կոչ է արել նման խնդրի դեպքում դիմել Ոստիկանություն՝ հիշեցնելով, որ զույգ պետհամարանիշերը գողանալու դեպքում ՃՈ-ն նույնը չի վերականգնում։

PanARMENIAN.Net ին Ոստիկանությունում ասացին, որ տեղյակ են համարանիշեր գողանալու դեպքերից, կան նաև հարուցված քրեական գործեր:

«Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,-ասացին կառույցում։

ՀԿ-ի հաղորդագրությանը կից ներկայացված է համարները գողացած անձի Viber հավելվածի համարը, որտեղ նշված է՝ եթե պետհամարանիշերի տերը ցանկանում է դրանք հետ վերցնել, թող կապվի իրենց հետ։

Նյութի մեկնաբանություններում մեկ այլ հեռախոսահամար էլ է ներկայացված, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի փոխանցումից հետո պետհամարանիշերը կվերադարձվեն տիրոջը։ Ներկայացված է երկու հեռախոսահամար՝ +79774081517 և +79660672733։

Օգտատերերից մեկը տեղադրել է նաև Viber-ում իր նամակագրությունը, որտեղ նրանից սեփական մեքենայի պետհամարանիշը վերադարձնելու համար 20,000 դրամ են պահանջել։

Գողության նման ձևը տարածված է ՌԴ-ում։ Հայերը մեքենաներից հանում են պետհամարանիշերը, իսկ մեքենաների սեփականատերերը ստիպված են վճարել, քանի որ այդ պահին նորը ստանալ չեն կարող։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---