Facebook-ում կորոնավիրուսից 132 մահացածի անձնական տվյալներ են հրապարակվել

Facebook-ում կորոնավիրուսից 132 մահացածի անձնական տվյալներ են հրապարակվել

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան էջերից մեկը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 132 անձի անունները, ցուցակում նշված են նաև մահացածների ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։

132 հոգու անձնական տվյալները հրապարակվել են հունիսի 1-ին։

Տվյալների արտահոսք թույլ տված ֆեյսբուքյան էջն ունի մեկ ադմին, այն ղեկավարվում է ՌԴ-ից։

Ավելի վաղ նույն էջը նաև հրապարակել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին վերագրվող կեղծ նամակագրությունը։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---