ԱՆ․ ՀՀ-ում ակտիվ մոտ 3000 վարակակիր տանն են բուժվում

ԱՆ․ ՀՀ-ում ակտիվ մոտ 3000 վարակակիր տանն են բուժվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6368 փաստացի բուժվողներից մոտ 3000-ը բուժումը ստանում են տանը, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Քաղաքականություն է փոխվել, եթե նախկինում բոլորը հոսպիտալացվում էին` անկախ նրանից, ունեն ախտանշաններ, թե՝ ոչ, ապա այժմ թեթև դեպքերը տնային բուժում են ստանում: Նրանք համարվում են առողջացած՝ համակարգ մտնելու 14-րդ օրը` պոլիկլինիկայի բժշկի հսկողությամբ: Այս պահին տանը բուժում է ստանում մոտ 3000 քաղաքացի»,- ասաց նա։

Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված և ախտանշաններ չունեցողները հյուրանոցներից տուն կգնան և տանը կմեկուսանան։

Հունիսի 1-ին նախարարը հայտնել էր, որ հիվանդանոցների մահճակալային ֆոնդում ավելացումներ կլինեն, մասնավորապես՝ «Աստղիկ» ԲԿ-ում, մոտ 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և «Էրեբունի» ԲԿ-ում՝ մոտ 45-ից 50։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---